ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Խաչատրյանի անվան մրցույթի բացման երեկոն ղեկավարեցին տարբեր սերունդների հայ դիրիժորներ

Խաչատրյանի անվան մրցույթի բացման երեկոն ղեկավարեցին տարբեր սերունդների հայ դիրիժորներ
07.06.2016 | 15:53

Հունիսի 6-ի երեկոյան Արամ Խաչատրյան համերգասրահում մեկնարկել է Արամ Խաչատրյանի անվան դիրիժորների 12-րդ միջազգային մրցույթը։ Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը, ում բարձր հովանու ներքո էլ անցկացվում է երաժշտական այս իրադարձությունը։

Երեկոն վարում էին Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն, Արամ Խաչատրյանի անվան եռյակի դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը և Խաչատրյանի անվան եռյակի ջութակահար Կարեն Շահգալդյանը։ Համերգի ընթացքում հնչել են բացառապես մեծն Խաչատրյանի ստեղծագործությունները։ Իսկ համերգի ընթացքում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ղեկավարում էին տարբեր սերունդների հայ դիրիժորները՝ Հովհաննես Չեքիջյան, Յուրի Դավթյան, Կոստանտին Օրբելյան, Վահագն Պապյան, Սերգեյ Սմբատյան։ Խաչատրյանի գործերից մեկը նվագախումբը կատարեց մրցույթի ժյուրիի անդամ, հույն դիրիժոր Միխալիս Էկոնոմուի ղեկավարությամբ։


Աշխարհի 10 երկրների 12 երիտասարդ դիրիժորներ առաջիկա օրերին՝ հունիսի 7-ին, 8-ին և 9-ին, ժամը 19.00, Արամ Խաչատրյան համերգասրահում կմասնակցեն մրցույթի առաջին փուլին՝ ղեկավարելով Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը և հանդես գալով ժյուրիի ու հանդիսատեսի առջև։


Խաչատրյանի անվան մրցույթի ամբողջ ընթացքը ուղիղ հեռարձակվում է մրցույթի կայքէջով։
Նշենք, որ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը 2013 թվականից Միջազգային մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի անդամ է։ Մրցույթը կազմակերպել են ՀՀ մշակույթի նախարարությունը, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։
Մրցույթի գլխավոր գործընկերն է ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը (МФГС)։


Մրցույթի բացման արարողությունը կարող եք դիտել հետևյալ հղմամբ:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1333

Մեկնաբանություններ